Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N143-Ն որոշման հավելված 2-ը՝
Արմինե Սամվելի Բալասյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության վկայական N 15072024-07-0009) մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Նոր թաղամասի 3-րդ փողոց, 12 հասցեում գտնվող 0․06 հա մակերեսով հողամասի բաժանման հետևանքով առաջացած (ըստ բաժանման հատակագծի) 0,02864 հա մակերեսով (բաժանվող հատված 1) հողամասին տրամադրել հասցե` մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր,Նոր թաղամասի 3-րդ փողոց, 12 հողամաս, իսկ մնացած 0.03136 հա մակերեսով (բաժանվող հատված 2) հողամասի հասցեն՝ մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր,Նոր թաղամասի 3-րդ փողոց, 12/1 հողամաս: