Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 09-ի N205-Ն որոշման հավելված 2-ը՝
Խրիստ Ռադիկի Վանոյանին նվիրատվությամբ անցած (ըստ օրենքի անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի 2023 թվականի մայիսի 29-ին,ՀՀ, Երևանի նոտարական տարածքի նոտար՝ Աիդա Աբրահամյանի կողմից, գրանցված գրանցամատյանում N 5117), 0,154 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե` մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր ,Պահլավունյաց փողոց, 14 հողամաս: