Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1113
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 դեկտեմբերի 2022 թվականի N 1113

ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 9-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ մասով,հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի գլխավոր հատակագծի պահանջները,2006 թվականի հունիսի 6-ի Ծաղկաձոր համայնքի ավագանու թիվ 3/1 որոշումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասը չի առնչվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերին,չի գտնվում օրեսնդրությամբ սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքում, նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դասակարգմամբ բարձրագույն ռիսկայնության օբյեկտների կառուցման համար,  նախատեսված չէ պետական բյուջեի(այդ թվում` պետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային) միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ օբյեկտների կառուցման համար՝

1.Հաշվի առնելով համայնքի գլխավոր հատակագծի պահանջները՝ Ծաղկաձոր համայնքին պատկանող, համայնք Ծաղկաձոր, գյուղ Մեղրաձոր հասցեում գտնվող, 0,50799հա մակերեսով հողամասում առկա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը փոխել գյուղատնտեսական նշանակության անջրդի 4-րդ կարգի վարելահող:

2.Սույն փոփոխությունը կատարել նաև համայնքի կադաստրային քարտեզում:

 3․Ուժը կորցրած ճանաչել Ծաղկաձոր համայնքի ղեկավարի 2022 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 1004 որոշումը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner