Սոչիում օլիմպիական կրակի մարեց, Ծաղկաձորում վառվում է Հայաստանի օլիմպիական հաղթանակների հույսը. ձմեռային մրցասպարեզ են դուրս գալիս հայն ու հայը: Մի քանի րոպեից կսկսվեն համահայկական ձմեռային առաջին խաղերը, որոնց հաղթողները հնարավոր է` չորս տարի անց, համաշխարհային օլիմպիադայում մեդալներ նվաճեն Հայաստանի համար: Համահայկական մեկշաբաթյա մրցապայքարին կմասնակցեն աշխարհի 22 քաղաքներից ժամանած` հարյուրավոր հայ մարզիկներ: |