Այսօր: Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 121-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 157-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը

1․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» N 157-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) Բաժին 1 խումբ 1 դաս 3 (Արտաքին հարաբերություններ) հոդված «4222» (Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր) «1000.0» թիվը փոխարինել «2000.0» թվով:
2) Բաժին 1 խումբ 1 դաս 3 (Արտաքին հարաբերություններ) հոդված «4239» (Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) «1000.0» թիվը փոխարինել «2000.0» թվով:
3) Բաժին 4 խումբ 2 դաս 4 (Ոռոգում) հոդված «4213» (Կոմունալ ծառայություններ) «0.0» թիվը փոխարինել «1720.0» թվով:
4) Բաժին 4 խումբ 2 դաս 4 (Ոռոգում) հոդված «4823» (Պարտադիր վճարներ) «0.0» թիվը փոխարինել «139.0» թվով:
5) Բաժին 5 խումբ 1 դաս 1 (Աղբահանում) հոդված «4511» (Սուբսիդիաներ ոչ- ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին) «117674.2» թիվը փոխարինել «127058.7» թվով:
6) Բաժին 6 խումբ 3 դաս 1 (Ջրամատակարարում) հոդված «4239» (Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) «0.0» թիվը փոխարինել «700.0» թվով:
7) Բաժին 6 խումբ 3 դաս 1 (Ջրամատակարարում) հոդված «4241» (Մասնագիտական ծառայություններ) «0.0» թիվը փոխարինել «700.0» թվով:
8) Բաժին 6 խումբ 3 դաս 1 (Ջրամատակարարում) հոդված «4823» (Պարտադիր վճարներ) «110.0» թիվը փոխարինել «400.0» թվով
9) Բաժին 9 խումբ 5 դաս 1 (Արտադպրոցական դաստիարակություն) հոդված «4511» (Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին) «20358,0» թիվը փոխարինել «25054,0» թվով:
10) Բաժին 11 խումբ 1 դաս 2 (ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ) հոդված «4891» (Պահուստային միջոցներ) «189457.8» թիվը փոխարինել «169828.3» թվով: 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner