Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածով, 38-րդ հոդվածի 3-րդ կետով, Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հիմք ընդունելով Հանքավան համայնքի ավագանու 2014 թվականի մարտի 04-ի թիվ 03 որոշում 1․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի, Հանքավան գյուղի վարչական տարածքում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագորման և այլ արտադրական նշանակության՝ 2,2127 հա մակերեսով, 07-039-0129-0001 կադաստրային ծածկագրով հողամասի, «Մարմար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված հողամասի վարձակալության պայմանագրով /կնքված 2014 թվականի մարտի 18-ին/ սահմանված ամսեկան վարձավճարը 6450 / վեց հազար չորս հարյուր հիսուն/ Հայաստանի Հանրպետության դրամի փոխարեն, սահմանել հողամասի տարեկան վարձավճար 420000 / չորս հարյուր քսան հազար/ Հայաստանի Հանրպետության դրամ։
2․«Մարմար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել համապատասխան համաձայնագիր։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սորագրման պահից։ |