Այսօր: Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 29
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ <<ՄԵՂՐԱՁՈՐ ԳՅՈՒՂԻ ՍԱՄՎԵԼ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ>> ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 62-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 15-րդ հոդվածով, <<Համայնքային կառավարչական հիմնարկների մասին>> օրենքի 18-րդ հոդվածով և հիմք ընդունելով <<Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին>> օրենքի 58-րդ հոդվածով՝

1․ Դադարեցնել Ծաղկաձոր համայնքի <<Մեղրաձոր գյուղի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոն>> հիմնարկի գործունեությունը։

2․ Ծաղկաձոր համայնքի տնօրինմանը հանձնել Ծաղկաձոր համայնքի <<Մեղրաձոր գյուղի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոն>> հիմնարկին ամրացված գույքը՝ համաձայն հավելվածի։

3․ Ծաղկաձոր համայնքի <<Մեղրաձոր գյուղի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոն>> հիմնարկի գործունեությունը դադարեցված է համարվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց երկու ամիս հետո։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԵՅԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner