Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի>> 33-րդ, 34-րդ հոդվածներով՝ Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 13-ի <<Համայնքային սեփականություն համարվող հողամասը մրցութային կարգով կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին>> թիվ 116 որոշման 1-ին կետում <<հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված >> բառերը փոխարինել <<հատուկ պահպանվող, բնակավայրերի, հանգստի, այլ հողերի համար նախատեսված>> բառերով։ |