
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԹԻՎ 607
ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ծաղկաձորի համայնքապետարանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ՝ համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության , գյուղատնտեսության և բնապահպանության առաջատար մասնագետ Հ. Բաբայանի կողմից կազմված վարչական իրավախախտման արձանագրության հիման վրա:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի 2-րդ փողոցի, 2-րդ նրբանցքի, թիվ 2-րդ հասցեի բնակիչ Արտուրիկ Սարիբեկյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում կառուցել է ինքնակամ շինություն, այսինքն կատարել է իրավախախտում, որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի /հետայսու՝ Օրենսգիրք/ 154-րդ հոդվածի երկրորդ մասով, համաձյան որի սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված, կամ բազմաբնակարան շենքում, կամ շենքերին կից , օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության, կամ թույլտվությամբ սահմանված պայմանների, կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք-շինության կամ այլ կառույց կառուցելը, որը իրականացվել է գյուղական բնակավայրում` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Հարուցված վարչական վարույթի լսումների վերաբերյալ ծանուցվել է Ա. Սարիբեկյանը , որին մասնակցել է վերջինիս ներկայացուցիչ Աննա Սարիբեկյանը և հայտնել, որ իրավախախտումը կատարել է Ա. Սրիբեկյանը և ընդունել վերը նշված փաստը: Վարչական իրավախախտնման վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է Օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է Արտուրիկ Սարիբեկյանը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 33-րդ հոդվածով , 154-րդ հոդվածի 2-րդ մասով , 219.1-րդ, 252-րդ, 281-րդ, 282-րդ և 305-րդ հոդվածներով, << Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 53-րդ , 58-60-րդ հոդվածներով, << Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ղեկավարին կից վարչական հանձնաժողովի 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 6 արձանագրությունը .
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի 2-րդ փողոցի, 2-րդ նրբանցքի, թիվ 2-րդ հասցեի բնակիչ Արտուրիկ Սարիբեկյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք, 100 000/հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով:
2. Տուգանքի վճարումը կատարել սույն որոշման ստացման պահից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում հետևյալ հաշվեհամարին . 900125002114
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում Արտուրիկ Սարիբեկյանին կամ ներկայացուցչին պատշաճ իրազեկելու հաջորդ օրվանից:
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 /երեսուն/ օրվա ընթացքում, իսկ դատական կարգով ՝ երկամսյա ժամկետում:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ