ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԹԻՎ 985
ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշումով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք `
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, գյուղ Աղավնաձոր 3 հասցեում գտնվող 648․27 ք.մ. ներքին մակերեսով օրինական կառուցված և 13․97 ք․մ․ ներքին մակերեսով ինքնակամ շինությունները և 6.85940 հա մակերեսով հողամասը ճանաչել համայնքային սեփականություն:
2.Դիմել կադաստրի կոմիտե նշված շինության և դրանով զբաղեցված (պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ) 6․85940 հա մակերեսով հողամասի նկատմամբ պետական գրանցում կատարելու համար:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ