
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԹԻՎ 367
ԱՎԵՏԻՔ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՄԵՍՐՈՊՅԱՆԻՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով,Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Ավետիք Անդրանիկի Մեսրոպյանի դիմումը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Ավետիք Անդրանիկի Մեսրոպյանին օտարել Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, գյուղ Հանքավան 3-րդ փողոց 3-րդ նրբանցք թիվ 21 հասցեում գտնվող,(վկայական համար 11042022-07-0109, կադաստրային ծածկագիր 07-039-0004-0024) Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին չդասվող, բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված 0,02778 հա մակերեսով հողամասը` 521 775 (հինգ հարյուր քսանմեկ հազար յոթ հարյուր յոթանասունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամով և իր կողմից կառուցված 46,09 ք.մ արտաքին (38,33 ներքին) մակերեսով բնակելի տունը ` 196 620 (հարյուր իննսունվեց հազար վեց հարյուր քսան) Հայաստանի Հանրապետության դրամով:
2.Ավետիք Անդրանիկի Մեսրոպյանիի հետ կնքել շինության և հողամասի օտարման պայմանագիր:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ