
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԹԻՎ 526
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի 1023-Ն որոշմամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023K9P3AT և հիմք ընդունելով Մկրտիչ Նորիկի Վիրաբյանի դիմումը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
-
Օրինականացնել Ծաղկաձոր համայնք, ք․ Ծաղկաձոր Սարալանջի փողոց թիվ 3 հասցեում գտնվող, Մկրտիչ Նորիկի Վիրաբյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփ․ վկայականի համար՝ 31082012-07-0219) հողամասում ինքնակամ կառուցված 7,16 քառ.մ արտաքին մակերեսով առևտրի սրահը:
-
Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 30 օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Շինությունների օրինականացման համար սահմանել վճար` 39 022 ( երեսունինը հազար քսաներկու ) Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125002478 հաշվեհամարին:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ