Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Արամ Հարությունի Արմենակյանի գրությունը՝
1. Արամ Հարությունի Արմենակյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, ք․Ծաղկաձոր, Պահլավունյաց փողոց, 60 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 07-005-0020-0115/ 0․08 հա մակերեսով բնակավայրերի, հասարակական կառուցապատման համար նախատեսված հողամասին և հողամասի վրա առկա 352․82 քմ ընդհանուր մակերեսով շինություններին կից՝ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, ք․Ծաղկաձոր, Պահլավունյաց փողոց, թիվ 60/3 հասցեում գտնվող 0․008 հա մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ հատուկ պահպանվող , հանգստի համար նախատեսված հողամասը։
2. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 1 294 128 (մեկ միլիոն երկու հարյուր իննսունչորս հազար հարյուր քսանութ) Հայաստանի Հանրապետության դրամ: