|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 դեկտեմբերի 2023 թվականի N 151 |
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 54-րդ և 60-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023թվականի նոյեմբերի 30-ի N 1/փ-419 եզրակացությունը և <<Ալվինա հյուրանոցային համալիր>> փակ բաժնետիրական ընկերության դիմումը 1. Հավանություն տալ՝ Հայւաոստանի Հանրակետոության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Գլխավոր մարզահամալիր թաղամաս թիվ 19 հասցեում գտնվող <<Ալվինա հյուրանոցային համալիր>> փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 07-005-0026-0884 կադաստրային ծածկագրով, 1.9059 հա մակերեսով հատուկ պահպանվող տարածքների, հանգստի համար նախատեսված նպատակային և գործառնական նշանակության հողամասը փոփոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման նպատակային և գործառնական նշանակությանհողամասի: 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |
Կողմ -12 ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՂՐԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ ԳՈԳՈԼՅԱՆ ՀՈՎԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀՄԱՅԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՅՈՒՐԱ ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՈՒՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|