Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին, 4-րդ և 7-րդ ենթակետերով և հիմք ընդունելով Անահիտ Սահակյանի ՝դիմումը
1․Անահիտ Սահակյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր Նոր թաղամաս 3 փողոց թիվ 39 հասցեում գտնվող 0,288 հա / կադաստրային ծածկագիր՝ 07-005- 0016-0004/ մակերեսով հատուկ պահպանվող տարածքների, հանգստի համար նախատեսված հողամասին կից՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր Պահլավունաց փողոց 55/1 հողամաս հասցեում գտնվող 0,0086 հա մակերեսով համայնքային սեփականություն հադիսացող ՝ բնակավայրերի, այլ հողեր հողամասը։
2. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 904 187 (ինը հարյուր չորս հազար մեկ հարյուր ութսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ:
3․ Հողամասի օտարումը իրականացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։