Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով և հիմք ընդունելով <<Մեղրաձորի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի գրությունը և Մեղրաձոր գյուղի մի խումբ բնակիչների կողմից ստորագրված դիմումը՝
Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր գյուղի բնակիչների անվտանգության նկատառումներից ելնելով՝ տալ համաձայնություն հատելու․
1) Ծաղկաձոր համայնքի <<Մեղրաձորի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության ցանկապատի երկայնքով աճող թվով 11 բարդի տեսակի ծառերը՝ պահպանելով 4-5 մետր բարձրությունը,
2) Ծաղկաձոր համայնք, գյուղ Մեղրաձոր, 3-րդ փողոց թիվ 68/6 շենքի տարածքում գտնվող թվով 2 բարդի տեսակի ծառերը ամբողջությամբ։