Քաղաքապետ Նարեկ Հարությունյանի մոտ ընդունելության գրանցվելու համար անհրաժեշտ է` 1. Զանգահարել 060 703 000 կամ այցելել համայնքապետարան, 2. Դիմել բաժնի աշխատակիցներին և ներկայացնել համապատասխան տեղեկություններ (Անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսը, պահանջի առարկան), 3.Գրանցվել ընդունելության համայնքապետարանի վեբ-կայքի «էլեկտրոնային դիմումի» միջոցով: Գրանցվելուց հետո քաղաքացին կտեղեկացվի ընդունելության ճշգրիտ օրվա, ժամի և գրանցվածների ցուցակում իր հերթական համարի մասին: Ընդունելություններն անց են կացվումամեն շաբաթ` երեքշաբթի օրերին ժամը 12:00-17:00-ը, համայնքապետի աշխատասենյակում: Համայնքապետի հետ ընդունելություններին մասնակցում են նաև համայնքապետի տեղակալը, աշխատակազմի քարտուղարը, բաժինների պետերը և համայնքային ծառայությունների ղեկավարները: