Այսօր: Երեքշաբթի, 21 Մայիսի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 71
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



10 մայիսի 2024 թ.

ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով,Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն  որոշման պահանջներով և հիմք ընդունելով Արմեն Վանիկի Աբգարյանի  դիմումը`

1.Արմեն Վանիկի Աբգարյանին օտարել Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, գյուղ Արտավազ 1-ին թաղամաս թիվ 30/5 հասցեում գտնվող,(վկայական համար 08052024-07-0250, կադաստրային ծածկագիր 07-017-0143-0029) Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին չդասվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման համար նախատեսված 0,1 հա մակերեսով հողամասը` 1 877 700 (մեկ միլիոն ութ հարյուր յոթանասունյոթ հազար յոթ հարյուր)  Հայաստանի Հանրապետության դրամով որը անհրաժեշտ է վճարել 900125004300 հաշվեհամարին և իր կողմից կառուցված 90,45 ք.մ ընդհանուր արտաքին մակերեսով շինությունները (բնակելի տուն , ծածկ , սանհանգույց) `385 860 (երեք հարյուր ութսունհինգ հազար ութ հարյուր վաթսուն ) Հայաստանի Հանրապետության դրամով որը անհրաժեշտ է վճարել 900125004227 հաշվեհամարին:

2.Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, գյուղ Արտավազ 1-ին թաղամաս թիվ 30/5 հասցեում  գտնվող հողամասի պետական գրանցում  և միասնական տեղեկանք ստանալու համար կատարված վճարումները` որոնք կազմել են 46 000 (քառասունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ,  անհրաժեշտ է որպես փոխհատուցում վճարել 900125002262 հաշվեհամարին:

3․ Արմեն Վանիկի Աբգարյանի հետ կնքել շինության  և հողամասի օտարման պայմանագիր:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արա Մեսրոպյան   Հայկ Բաբայան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner