Այսօր: Հինգշաբթի, 28 Հոկտեմբերի 2021թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19.10.21 Բարեկարգման աշխատանքների շարքից

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում, Ծաղկաձորի համայնքային բյուջեի և պետական բյուջեի միջոցներով <<Ծաղկաձորի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ի բակային տարածքում ձեռք են բերվել և տեղադրվել կարուսելներ: Կարուսլների մի մասն էլ կտեղադրվի բազմաբնակարան շենքերի բակերում:

05.10.21 Ծաղկաձորի համայնքապետ Արթուր Հարությունյանի շնորհավորական ուղերձը Ծաղկաձորի միջնակարգ դպրոցի ուսուցչական կոլեկտիվին Ուսուցչի օրվա կապակցությամբ։
Հարգելի ուսուցիչներ, Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի տոնի կապակցությամբ: Այս օրը հաճելի առիթ է ընձեռում երախտիքի խոսքեր հղել ձեզ՝ ձեր   շնորհակալ  և հայրենանվեր  աշխատանքի համար:  Ուսուցչի օրը  իսկապես տոն է մեր ժողովրդի համար, քանզի անգնահատելի է ձեր դերը մատաղ սերնդի կրթության, նրա հայեցի դաստիարակության ու ազգապահպանման գործում: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ ուսուցչի աշխատանքը միշտ մեծ հարգանք է վայելել ոչ միայն մեր սիրելի քաղաքում, այլև հայ հասարակության շրջանում ընդհանրապես:  Հարգելի ուսուցիչներ, ազգային ու պետական զարգացման տեսանկյունից դժվար է գտնել ավելի բարդ, միաժամանակ ավելի պատվաբեր գործ, քան մատաղ սերունդ կրթելն ու հասարակության արժանապատիվ անդամ ... Մանրամասն
29.09.21 ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

 ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 28.10.1998 թ. -ի N   -660  <<ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԾՐԱԳՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ 4-ՐԴ ԵՎ 7-ՐԴ ԿԵՏԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ .

  Ս/թ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին Ծաղկաձորի համայնքապետարանում կկայանա ք.Ծաղկաձոր Գ.Մագիստրոսի փողոց թիվ 6 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի նախագծի հասարակական քննարկումը :

21.09.21 Լրացավ մեր անկախ պետության 30-ամյակը
Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմը ջերմորեն շնորհավորում է բոլորիս՝ Անկախության 30-ամյա տարեդարձի առթիվ և մաղթում երազանքների իրականացում: Մենք հասնելու ենք մեր իղձերի կատարմանը, հաղթահարելու ենք անցողիկ դժվարությունները և ամբողջացած ենք տեսնելու մեր պապերի և հայրերի երազած Հզոր հայրենիքը:
Շնորհավոր բոլորիս տոնը, սիրելի հայրենակիցներ:
06.09.21 ՀայաստանիՀանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողի օրվա՝ սեպտեմբերի 4-ի կապակցությամբ, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստվածության և ծառայողական պարտականություները բարեխղճորեն կատարելու համար Ծաղկաձոր համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանը շնորհավորել է ԱԻՆ աշխատակիցներին

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և նախարարության բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները շատ կարևոր դեր ունեն մեր հասարակության կյանքում: Քանզի հասարակության զարգացման հետ մեկտեղ շատանում են տեխնածին աղետները: Եվ իր գոյության տարիների ընթացքում նախարարության աշխատակիցների նվիրական աշխատանքի արդյունքը դժվար իրավիճակների հաղթահարումն ու բազմաթիվ փրկված կյանքերն են, իսկ լավագույն գնահատականը՝ ժողովրդի անկեղծ երախտագիտությունը: Մաղթում եմ բարի և անփորձանք ծառայություն, անսահման հաջողություններ և երջանկություն բոլորիդ:

01.09.21 Ծաղկաձոր համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանի շնորհավորական ուղերձը 2021/2022 թթ․ ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ.
Սիրելի՛ աշակերտներ,  հարգարժա՛ն ուսուցիչներ և  ծնողներ,Շնորհավորում եմ բոլորիս նոր  ուսումնական  տարվա  մեկնարկի   և  Գիտելիքի օրվա կապակցությամբ։       Հեշտ չտրվեց մեզ անցած ուսումնական տարին. պայմանավորված համավարակով,  որն   առաջ բերեց նոր խնդիրներ,   սակայն   այն   մեզ չի կարող զրկել կրթության իրավունքից։      Սիրելի' մանկավարժներ՝ նվիրյալ մարդիկ, որ անցած   ուսումնական   տարում ուժ ու եռանդ գտաք արտակարգ պայմաններում աշխատելու և ուսումնական տարին հաջող ամփոփելու համար,  այս  առումով   ուզում  եմ   ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Պայմանագրային զինծառայողների ընդունելության վերաբերյալ
Ծաղկաձոր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
(+374 223) 6-04-02, 6-04-03
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.a
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner