Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝ հիմք ընդունելով՝ Ծաղկաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N143-Ն որոշման հավելված 2-ը, Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 07-ի թիվ 38 որոշումը և 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ 06 արձանագրությունը`
-
Խաչատուր Մամիկոնի Նազարյանին օտարել համայնքային սեփականություն հանդիսացող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 13022024-07-0221, կադաստրային ծածկագիր 07-017-0134-0118), համայնք Ծաղկաձոր, գյուղ Արտավազ հասցեում գտնվող ,Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին չդասվող, գյուղատնտեսական, այլ հողատեսք հանդիսացող, 0,21112 հա մակերեսով հողամասը 500 000 (հինգ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամով:
- Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, գյուղ Արտավազ հասցեում գտնվող, 07-017-0134-0118 կադաստրային ծածկագրով հողամասի պետական գրանցում և միասնական տեղեկանք ստանալու համար կատարված վճարումները` որոնք կազմել են 4 000 (չորս հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, անհրաժեշտ է որպես փոխհատուցում վճարել 900125002965 հաշվեհամարին:
- Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, գյուղ Արտավազ հասցեում գտնվող, 07-017-0134-0118 կադաստրային ծածկագրով հողամասի չափագրական աշխատանքներ կատարելու համար վճարումը կազմել է 40 000 (քառասուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125003245 հաշվեհամարին:
-
Խաչատուր Մամիկոնի Նազարյանի հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր:
|