Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 47
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հունվարի 2021 թվականի N 47

ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՈՐՊԵՍ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետերով, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 8-րդ կետով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ, 3-րդ և 6-րդ ենթակետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 79 որոշումը և Միհրան Աղաբեկյանի 2020 թվականի նոյեմբերի 19-ի դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով օտարվող հողամասը որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարելու անհնարինությունը՝

1.  Միհրան Իզմիրի Աղաբեկյանին ուղղակի վաճառքով՝ որպես  ընդլայնում օտարել, իրենց սեփականության իրավունքով պատկանող համայնք Ծաղկաձոր, Մհեր Մկրտչյան փողոց թիվ 23  հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  վկայական N07092020-07-0200 , կադաստրային ծածկագիր 07-005-0013-0015) 0.04 հա մակերեսով բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասին  և հողամասի վրա ամրակայված 423,76 ք.մ.  մակերեսով բնակելի տանը կից, համայնք Ծաղկաձոր, Մհեր Մկրտչյան փողոց թիվ 23/3  հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  վկայական N 13012021-07-0025, կադաստրային ծածկագիր 07-005-0013-0078), Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին չդասվող, համայնքի սեփականություն համարվող, բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված 0.04 հա մակերեսով ազատ տարածքը համայնքի ավագանու կողմից սահմանած կադաստրային արժեքով`1 809 600 (մեկ միլիոն ութ հարյուր ինը հազար վեց հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ:

 

2.Միհրան Իզմիրի Աղաբեկյանի հետ կնքել հողի օտարման պայմանագիր:

 

3.Ընդլայնման հետևանքով առաջացած 0.08 հա մակերեսով հողամասին հասցեն թողնել նույնը՝ համայնք Ծաղկաձոր, Մհեր Մկրտչյան փողոց թիվ 23:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner