Ղեկավարվելով Քաղաքաշինության մասին օրենքի 143 հոդվածով , հիմք ընդունելով 2006 թվականի նոյեմբերի 30-ի Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Ծաղկաձորի քաղաքային համայնքի վարչական սահմաններում հողամասեր ընդգրկելու մասին>> N 1918-Ն որոշումը,Ծաղկաձոր համայնքի ավագանու 2019 թվականի փետրվարի 28-ի թիվ 16 որոշումը և Նելլի Ծերունի Գալստյանի դիմումը՝
1. Ծաղկաձոր համայնքի, Պահլավունյաց փողոց թիվ 92 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր 07-005-0020-0012) 0,2 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արոտավայրից փոխել և պատկերել որպես հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված հողամաս:
2. Սահմանել, որ հողամասի նպատակային նշանակության փոփոխության դեպքում հողամասի կադաստրային արժեքի վճարման տարբերությունը կազմում է 8 921 500 /ութ միլիոն ինը հարյուր քսանմեկ հազար հինգ հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: