Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



26 ապրիլի 2024 թ.

«ՇԻՆ ԿՈՆՏՐՈԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ծաղկաձորի համայնքապետարանի (այսուհետ՝ Պատվիրատու) կարիքների համար «Տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների» ձեռքբերման նպատակով հայտարարված թիվ «ԾՔ-ԳՀԽԾՁԲ-24/4» ծածկագրով  գնման ընթացակարգի արդյունքում նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակից «ՇԻՆ ԿՈՆՏՐՈԼ» սահմանափակ պատասխանաըվությամբ ընկերության (այսուհետ՝ Կատարող) հետ 2024թվականի մարտի 21-ին կնքվել է  «Ծաղկաձոր համայնքի Արտավազ բնակավայրի 3-րդ փողոցի շարունակելի հատվածի կապիտալ  վերանորոգման՝ ասֆալտապատման  աշխատանքների  որակի  տեխնիկական  հսկողության խորհրդատվական ծառայություններ»-ի մատուցման պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր): Համաձայն 27 մարտ 2024թվականի ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ստացված գրության և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» Կարգի 33-րդ կետի 8-րդ ենթակետը և Պայմանագրի 7.3 կետը՝ պարզվել է, որ «ՇԻՆ ԿՈՆՏՐՈԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ 00492025) 100% բաժնեմասի սեփականատեր հանդիսացող Հայկ Հովհաննեսի Դավթյանը «ՄԵԼՔՈՆՅԱՆ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում (ՀՎՀՀ 04237973) ևս 100% բաժնեմասի սեփականատեր է հանդիսանում, իսկ «ՄԵԼՔՈՆՅԱՆ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2023թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 2025թվականի դեկտեմբերի 12-ը ներառվել է  գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող  մասնակիցների ցուցակում (այսուհետ՝ Ցուցակ):

«Գնումների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ բացառությամբ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված ընթացակարգով գնում կատարելու դեպքերի, գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք` որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում...»: Ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված հավելվածի (այսուհետ՝ Կարգ) 121-րդ կետի համաձայն՝ մասնակցի՝ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ցուցակում ներառվելը, դրանում գտնվելու ժամանակահատվածում, ինքնաբերաբար հանգեցնում է վերջինիս հետ փոխկապակցված անձանց գնումների գործընթացին մասնակցության իրավունքի սահմանափակման:

  «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Մասնակիցն ընդգրկվում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, եթե`

ա. խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը, և մասնակիցը հրավերով և (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հայտի, պայմանագրի և (կամ) որակավորման ապահովման գումարը,

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի հ.526-Ն որոշմամբ սահմանված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 121-րդ կետի պահանջների՝ «Մասնակցի՝ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ցուցակում ներառվելը, դրանում գտնվելու ժամանակահատվածում, ինքնաբերաբար հանգեցնում է վերջինիս հետ փոխկապակցված անձանց գնումների գործընթացին մասնակցության իրավունքի սահմանափակման:»:

 Քաղաքացիական օրենսգրքի 466 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Պայմանագիրը լրիվ կամ մասնակի կատարելուց միակողմանի հրաժարվելու դեպքում, երբ պայմանագրից հրաժարվելը թույլատրվում է օրենքով կամ կողմերի համաձայնությամբ, պայմանագիրը համապատասխանաբար համարվում է լուծված կամ փոփոխված:»

Պատշաճ ծանուցումն ապահովելու նպատակով կիրառվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» Կարգի 33-րդ կետի 17-րդ ենթակետով սահմանված դրույթներըհամաձայն որի՝ «պայմանագիր կնքած անձի կողմից ստանձնված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակի միակողմանի լուծելու մասին ծանուցումը պատվիրատուն հրապարակում է տեղեկագրում` նշելով հրապարակման ամսաթիվը: Պայմանագիր կնքած անձը համարվում է պայմանագիրը միակողմանի լուծելու մասին պատշաճ ծանուցված` ծանուցումը տեղեկագրում հրապարակվելուն հաջորդող օրվանից: Պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակի միակողմանի լուծելու մասին ծանուցումը տեղեկագրում հրապարակվելու օրը ուղարկվել է նաև պայմանագիր կնքած անձի էլեկտրոնային փոստին.»:

  Պատվիրատուն 2024 թվականի ապրիլի 16-ին    պայմանագիրը  միակողմանի  ամբողջությամբ լուծելու  մասին  ծանուցումը   հրապարակել  է տեղեկագրում և ուղարկել  Կատարողի  էլեկտրոնային  փոստին: 

 

    Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի   6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա) պարբերությամբ և նույն հոդվածի 2-րդ մասի պահանջներով՝

1.  «ՇԻՆ ԿՈՆՏՐՈԼ»  սահմանափակ  պատասխանատվությամբ  ընկերությանը  (ՀՎՀՀ՝  00492025)  երկու տարի  ժամկետով  ներառել  գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

2.Սույն որոշման օրինակը ուղարկել  «ՇԻՆ ԿՈՆՏՐՈԼ»  սահմանափակ  պատասխանատվությամբ  ընկերությանը և Հայաստանի  Հանրապետության  ֆինանսների  նախարարությանը:

3. Սույն որոշման  կատարման նկատմամբ  հսկողությունը  իրականացնում  է  Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը:

 4. Սույն որոշումը կարող է դատական  կարգով բողոքարկվել՝ այն  ստանալու պահից  հաշված երեսուն  օրացուցային  օրվա  ընթացքում: 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արփինե Ավետիսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner