Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով`
Հաստատել համայնքի ավագանու 2020 թվականի հունիսի 10-ի թիվ 06 հերթական նիստի օրակարգը`
1. Ծաղկաձոր համայնքի 2020 թվականի առաջին եռամսյակի բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին:
2. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 93 -Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
3. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 09-ի թիվ 79-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
4. Համայնքային սեփականություն համարվող հողամասը մրցութային կարգով կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին:
5. Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
6. Համայնքային սեփականություն համարվող գույքը ուղղակի վաճառքով օտարելու մասին:
7. Համայնքային սեփականություն համարվող գույքը ուղղակի վաճառքով օտարելու մասին:
8. Համայնքային սեփականություն համարվող հողամասերը աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գին սահմանելու մասին:
9. <<Հայաստանի համայնքների միություն>> իրավաբանական անձանց միությանն անդամակցելու և անդամության վճար վճարելու մասին:
10. <<Հակոբյաններ>> Համահայկական մշակութային կենտրոնին դրամական աջակցություն տրամադրելու մասին:
11. Ծաղկաձոր համայնքի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքը բարեկարգելու համաձայնություն տալու մասին: