Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ 1. Քաղաք Ծաղկաձոր Խ.Կեչառեցու 85 հասցեում գտնվող համայնքային սեփականություն համարվող գույքը՝ 0,38 հա մակերեսով հողամասը և 1040,45 քմ մակերեսով հասարակական շինությունը մշտական անհատույց օգտագործման տրամադրել <<Ծաղկաձորի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |