Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` 1. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 23-ի <<Ծաղկաձոր համայնքի 2020 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին>> թիվ 93-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Տող11309 - Համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները (սաունաները), խաղատները ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար <<8500.0 թիվը, փոխարինել 4275.0 թվով>>:
2) Տող11313 - Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների խորհրդանիշերը (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու թույլտվ. համար <<0.0 թիվը, փոխարինել 200.0 թվով>>:
3) Տող11317 - Համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության իրավասություն իրականացնելու թույլտվության համար <<0.0 թիվը, փոխարինել 240.0 թվով>>:
4) Տող11318 - Համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար <<0.0 թիվը, փոխարինել 320.0 թվով>>:
5) Տող13503 - Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար <<25000.0 թիվը, փոխարինել 45000.0 թվով>>:
6) Տող1393 - Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` համայնքի բյուջեի մուտքագրման ենթակա այլ եկամուտներ <<10000.0 թիվը, փոխարինել 5000.0 թվով>>:
7) Բաժին 1 խումբ 1 դաս 1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում)հոդված 4112 (Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ) <<5120.0 թիվը փոխարինել 14169.5 թվով>>:
8) Բաժին 1 խումբ 1 դաս 1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում)հոդված 4212 (Էներգետիկ ծառայություններ) <<1850.0 թիվը փոխարինել 2150.0 թվով>>:
9) Բաժին 1 խումբ 3 դաս 3 (Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) հոդված 4231 (Վարչական ծառայություններ) <<0.0 թիվը փոխարինել 500.0թվով>>:
10) Բաժին 1 խումբ 3 դաս 3 (Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) հոդված 4232 (Համակարգչային ծառայություններ) <<550.0 թիվը փոխարինել 1550.0թվով>>:
11) Բաժին 4խումբ 5 դաս 1 (ճանապարհային տրանսպորտ) հոդված 5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) <<130630.2 թիվը փոխարինել 128630.2թվով>>:
12) Բաժին 4խումբ 5 դաս 1 (ճանապարհային տրանսպորտ) հոդված 5129 (Այլ մեքենաներ և սարքավորումներ) <<1000.0 թիվը փոխարինել 2000.0թվով>>:
13) Բաժին 8 խումբ 2 դաս 4 (Այլ մշակութային կազմակերպություններ) հոդված 4237 (Ներկայացուցչական ծախսեր) <<1000.0 թիվը փոխարինել 1685.5թվով>>:
14) Բաժին 8 խումբ 6 դաս 1 (Հանգիստ, մշակույթ և կրոն (այլ դասերին չպատկանող)) հոդված 5134 (Նախագծահետազոտական ծախսեր) <<0.0 թիվը փոխարինել 1000.0թվով>>:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվա հաջորդ օրը: |