Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 26
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 26


Զեկ. ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի  7-րդ  և 10-րդ հոդվածներով,  <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի, 21-րդ կետի,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի և հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի N 599-որոշմամբ ստեղծված <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական  հանձնաժողովի >> 2024 թվականի հունվարի 26-ի  թիվ 9 եզրակացությունը և Արտյոմ  Յուրիկի Սահակյանի դիմումը

1․Հավանություն տալ՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի, Մարմարիկ գյուղի վարչական տարածքում գտնվող  Արտյոմ Յուրիկի Սահակյանին սեփականության  իրավունքով պատկանող 0,11 հա մակերեսով  / կադաստրային ծածկագիր՝ 07-044-0137-0015/  գյուղատնտեսական,  խոտհարք հողատեսքի՝  նպատակային և գործառնական նշանակության հողամսը փոփոխել  բնակավայրերի, բնակելի կառուցապատման նպատակային և գործառնական նշանակության հողամասի ։
2
Հավանություն տալ՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի, Մարմարիկ գյուղի վարչական տարածքում գտնվող  Արտյոմ Յուրիկի Սահակյանին սեփականության  իրավունքով պատկանող 1,78329 հա մակերեսով  / կադաստրային ծածկագիր՝ 07-044-0104-0053/ նպատակային և գործառնական նշանակության՝ գյուղատնտեսական,   վարելահող, խոտհարք հողատեսքից 0,223 հա  մակերեսով  վարելահողի նպատակային և գործառնական նշանակությունը   փոփոխել  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ  արտադրական նշանակության օբյեկտների: 
3. Սահմանել, որ հողամասի նպատակային նշանակության փոփոխության դեպքում անհրաժեշտ է վճարել հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱ ՄԵՍՐՈՊՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner