Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշումով և հիմք ընդունելով Արսեն Սարգսյանի 2024 թվականի մարտի 25-ի դիմումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի փետրվարի 28-ի N 1/փ-100 եզրակացության և Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 7-ի համար 46 որոշման հիմքով գրանցված N 20032024-07-0212 սեփականության վկայականը:
1. Կատարել ուղղում Ծաղկաձոր համայնքի ղեկավարի կողմից տրված 2023 թվականի հունիսի 21-ի թիվ 44 ճարտարապետահատակագծային առաջադրանքում (նախագծման թույլտվություն) և լրացված վերնագրում օբյեկտի անվանումը <<Հյուրանոցային և հանգստի համալիր բնակելի մասով>> բառակապակցությունը փոխել <<բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր>> բառակապակցությամբ:
2.Ճարտարապետահատակագծային առաջադրանքի «1» կետը փոխել և շարադրել «բնակավայրերի բնակելի կառուցապատման համար» նախադասությամբ: