Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով`
Հաստատել համայնքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 13 հերթական նիստի օրակարգը՝
1. Ծաղկաձոր համայնքի 2018 թվականի երրորդ եռամսյակի բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին:
2. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 87-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
3. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 70-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
4. Արթուր Գասպարյանին գումար վերադարձնելու մասին:
5. Նունե Խանձրադյանին գումար վերադարձնելու մասին:
6. Համայնքային սեփականություն համարվող անշարժ գույքը վարձակալությամբ տրամադրելու մասին: