Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի փետրվարի 10-ի թիվ 85-Ա որոշումը՝ 1. Կոտայքի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամ առաջադրել համայնքի բնակիչ Հասմիկ Սուրիկի Մարտիրոսյանին:
2. Ուժը կորցրած ճանաչել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2014 թվականի մարտի 18-ի <<Մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմում երիտասարդների ընդգրկման մասին>> թիվ 19 որոշումը: |