Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` 1. Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների քանակական կազմը սահմանել ավագանու երեք անդամներից: 2. Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցույթային և ատեստավորման հանձնաժողովների անհատական կազմում ընդգրկել համայնքի ավագանու ներքոհիշյալ անդամներին`
1)Արթուր Հովակիմյան
2)Արմենուհի Առաքելյան
3) Արմեն Մանուկյան
3. Ուժը կորցրած ճանաչել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 29-ի <<Ծաղկաձորի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմերը որոշելու մասին>> թիվ 32 որոշումը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|