Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 93-Ն որոշումը և համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 14-ի թիվ 04 որոշումը, ինչպես նաև Ծաղկաձոր համայնքի բնակիչ Սերժիկ Զավենի Մուշեղյանի դիմումը՝
Քաղաք Ծաղկաձոր, Խաչիկ Մուրադյան փողոց , շենք 5 բնակարան 32 հասցեի բնակիչ Սերժիկ Մուշեղյանին տրամադրել դրամական օգնություն 30 000 (երեսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով՝ սոցիալական և առողջական խնդիրները հոգալու նպատակով: