Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` 1. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 22-ի <<Ծաղկաձոր համայնքի 2018 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին>> թիվ 87-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Տող 1352 - Համայնքի վարչական տարածքում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների օրինականացման համար վճարներ <<14400.0>> թիվը, փոխարինել <<17900.0>> թվով:
2) Բաժին 1 խումբ 1 դաս 1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում)հոդված 4112 (Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ) <<3141.0>> թիվը փոխարինել <<6516.0>> թվով:
3) Բաժին 1 խումբ 1 դաս 1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում)հոդված 5122 (Վարչական սարքավորումներ) <<1600.0>> թիվը փոխարինել << 2200.0>> թվով:
4) Բաժին 1 խումբ 6 դաս 1 (Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)) հոդված 4241 (Մասնագիտական ծառայություններ) <<941.0>> թիվը փոխարինել <<1100.0>> թվով:
5) Բաժին 8 խումբ 1 դաս 1 (Հանգստի և սպորտի ծառայություններ) հոդված 5112 (Շենքերի և շինությունների կառուցում) <<2322.0>> թիվը փոխարինել <<1722.0>> թվով:
6) Բաժին 8 խումբ 2 դաս 4 (Այլ մշակութային կազմակերպություններ) հոդված 4239 (Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) <<2200.0>> թիվը փոխարինել <<2600.0>> թվով:
7) Բաժին 11 խումբ 1 դաս 2 (ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ) հոդված 4891 (Պահուստային միջոցներ) <<539.5>> թիվը փոխարինել <<105.5>> թվով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |