Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 104-Ն որոշումը և համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 10-ի թիվ 04 որոշումը, ինչպես նաև Ծաղկաձոր համայնքի բնակիչ Կարինե Սաֆարյանի դիմումը՝
Քաղաք Ծաղկաձոր, Խ.Կեչառեցու փողոց, շենք 56, բնակարան 2 հասցեի բնակիչ Կարինե Սաֆարյանին տրամադրել դրամական օգնություն 50 000 (հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով՝ առողջական խնդիրների լուծման նպատակով: