Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` Հաստատել համայնքի ավագանու 2021 թվականի ապրիլի 14-ի թիվ 5 հերթական նիստի օրակարգը՝
1. Ծաղկաձոր համայնքի 2021 թվականի առաջին եռամսյակի բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին:
2. <<Հայաստանի համայնքների միություն>> իրավաբանական անձանց միությանն անդամակցելու և անդամության վճար վճարելու մասին:
3. <<Ծաղկաձորի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմում ընդգրկվելու համար համայնքի ղեկավարին համաձայնություն տալու մասին:
4. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 74-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
5. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 09-ի թիվ 62-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
6. Համայնքի սեփականություն համարվող հողամասերն աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գին սահմանելու մասին:
7. Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
8. 2021 թվականի համար Ծաղկաձոր համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների օգտագործման տրամադրման ծառայության վճար սահմանելու մասին:
9. <<ՄՏՍ -Հայաստան>> փակ բաժնետիրական ընկերությանը հենասյունների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին:
|