Ծաղկաձորի համայնքապետարանի (այսուհետ՝ Պատվիրատու) կարիքների համար «Տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների» ձեռքբերման նպատակով հայտարարված թիվ «ԾՔ-ԳՀԽԾՁԲ-24/4» ծածկագրով գնման ընթացակարգի արդյունքում նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակից «ՇԻՆ ԿՈՆՏՐՈԼ» սահմանափակ պատասխանաըվությամբ ընկերության (այսուհետ՝ Կատարող) հետ 2024թվականի մարտի 21-ին կնքվել է «Ծաղկաձոր համայնքի Արտավազ բնակավայրի 3-րդ փողոցի շարունակելի հատվածի կապիտալ վերանորոգման՝ ասֆալտապատման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություններ»-ի մատուցման պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր): Համաձայն 27 մարտ 2024թվականի ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ստացված գրության և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» Կարգի 33-րդ կետի 8-րդ ենթակետը և Պայմանագրի 7.3 կետը՝ պարզվել է, որ «ՇԻՆ ԿՈՆՏՐՈԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ 00492025) 100% բաժնեմասի սեփականատեր հանդիսացող Հայկ Հովհաննեսի Դավթյանը «ՄԵԼՔՈՆՅԱՆ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում (ՀՎՀՀ 04237973) ևս 100% բաժնեմասի սեփականատեր է հանդիսանում, իսկ «ՄԵԼՔՈՆՅԱՆ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2023թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 2025թվականի դեկտեմբերի 12-ը ներառվել է գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում (այսուհետ՝ Ցուցակ):
«Գնումների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ բացառությամբ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված ընթացակարգով գնում կատարելու դեպքերի, գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք` որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում...»: Ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված հավելվածի (այսուհետ՝ Կարգ) 121-րդ կետի համաձայն՝ մասնակցի՝ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ցուցակում ներառվելը, դրանում գտնվելու ժամանակահատվածում, ինքնաբերաբար հանգեցնում է վերջինիս հետ փոխկապակցված անձանց գնումների գործընթացին մասնակցության իրավունքի սահմանափակման:
«Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Մասնակիցն ընդգրկվում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, եթե`
ա. խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը, և մասնակիցը հրավերով և (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հայտի, պայմանագրի և (կամ) որակավորման ապահովման գումարը,
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի հ.526-Ն որոշմամբ սահմանված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 121-րդ կետի պահանջների՝ «Մասնակցի՝ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ցուցակում ներառվելը, դրանում գտնվելու ժամանակահատվածում, ինքնաբերաբար հանգեցնում է վերջինիս հետ փոխկապակցված անձանց գնումների գործընթացին մասնակցության իրավունքի սահմանափակման:»:
Քաղաքացիական օրենսգրքի 466 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Պայմանագիրը լրիվ կամ մասնակի կատարելուց միակողմանի հրաժարվելու դեպքում, երբ պայմանագրից հրաժարվելը թույլատրվում է օրենքով կամ կողմերի համաձայնությամբ, պայմանագիրը համապատասխանաբար համարվում է լուծված կամ փոփոխված:»
Պատշաճ ծանուցումն ապահովելու նպատակով կիրառվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» Կարգի 33-րդ կետի 17-րդ ենթակետով սահմանված դրույթները, համաձայն որի՝ «պայմանագիր կնքած անձի կողմից ստանձնված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակի միակողմանի լուծելու մասին ծանուցումը պատվիրատուն հրապարակում է տեղեկագրում` նշելով հրապարակման ամսաթիվը: Պայմանագիր կնքած անձը համարվում է պայմանագիրը միակողմանի լուծելու մասին պատշաճ ծանուցված` ծանուցումը տեղեկագրում հրապարակվելուն հաջորդող օրվանից: Պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակի միակողմանի լուծելու մասին ծանուցումը տեղեկագրում հրապարակվելու օրը ուղարկվել է նաև պայմանագիր կնքած անձի էլեկտրոնային փոստին.»:
Պատվիրատուն 2024 թվականի ապրիլի 16-ին պայմանագիրը միակողմանի ամբողջությամբ լուծելու մասին ծանուցումը հրապարակել է տեղեկագրում և ուղարկել Կատարողի էլեկտրոնային փոստին:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա) պարբերությամբ և նույն հոդվածի 2-րդ մասի պահանջներով՝
1. «ՇԻՆ ԿՈՆՏՐՈԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (ՀՎՀՀ՝ 00492025) երկու տարի ժամկետով ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2.Սույն որոշման օրինակը ուղարկել «ՇԻՆ ԿՈՆՏՐՈԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
3. Սույն որոշման կատարման նկատմամբ հսկողությունը իրականացնում է Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը:
4. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել՝ այն ստանալու պահից հաշված երեսուն օրացուցային օրվա ընթացքում: