Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 104-Ն որոշումը և համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 10-ի թիվ 04 որոշումը, ինչպես նաև Ծաղկաձոր համայնքի բնակիչ Եվա Պապոյանի դիմումը՝
Ծաղկաձոր համայնքի բնակիչ Եվա Պապոյանին տրամադրել դրամական օգնություն 70 000(յոթանասուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով, <<Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան>>-ի ուսման վարձը վճարելու նպատակով :