Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հաստատել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով հետևյալ ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտերը՝ համաձայն հավելվածների՝
1) Հավելված 1՝ Ծաղկաձոր համայնքի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքի հարակից զբոսայգու կառուցման աշխատանքներ,
2) Հավելված 2՝ <<Ծաղկաձորի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության բակային տարածքի մանկական խաղահրապարակի համար կարուսելների ձեռքբերում,
3) Հավելված 3՝ Ծաղկաձոր համայնքի Խաչիկ Մուրադյան փողոցի ասֆալտապատման, մայթի կառուցման աշխատանքներ,
4) Հավելված 4՝ Ծաղկաձոր համայնքի բազմաբնակարան շենքերի մուտքերում ավտոմատ կոդային փականների և տեսախցիկների տեղադրման աշխատանքներ,
5) Հավելված 5՝ Ծաղկաձոր համայնքի փողոցների կոյուղագծերի կապիտալ վերանորոգման, նոր կոյուղագծերի կառուցման աշխատանքներ,
6) Հավելված 6՝ Ծաղկաձոր համայնքի փողոցային լուսավորությանհամակարգի վերատեղափոխման և ավտոմատ պահուստային գծի տեղադրման աշխատանքներ,
7) <<Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան լեռնադահուկային մանկապատանեկան մարզադպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության բակային տարածքի և շենքի վերանորոգման աշխատանքներ: |