Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



11 սեպտեմբերի 2020 թ.

ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՈՐՊԵՍ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետերով, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 8-րդ կետով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2020 թվականի հուլիսի 10-ի թիվ 38 որոշումը, Վահագն Ավետիքի Նազարյանի դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով օտարվող հողամասի, որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարելու անհնարինությունը՝

1. Վահագն Ավետիքի Նազարյանին ուղղակի վաճառքով՝ որպես  ընդլայնում օտարել, իրեն սեփականության իրավունքով պատկանող համայնք Ծաղկաձոր, Սարալանջի փողոց թիվ 12/1  հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  վկայական N18102019-07-0035 , կադաստրային ծածկագիր 07-005-0002-0003) 1.1 հա մակերեսով հատուկ պահպանվող, հանգստի համար համար նախատեսված հողամասին  և հողամասի վրա ամրակայված 492,16 ք.մ. ընդհանուր մակերեսով շինություններին կից, համայնք Ծաղկաձոր, Սարալանջի փողոց թիվ 12/2  (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  վկայական N 29062020-07-0147, կադաստրային ծածկագիր 07-005-0002-0038) հասցեում գտնվող, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին չդասվող, համայնքի սեփականություն համարվող, հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված հողերից 0.35 հա մակերեսով ազատ տարածքը կադաստրային արժեքով`15 834 000 (տասնհինգ միլիոն ութ հիսունութ  եռեսունչորս հազար ) Հայաստանի Հանրապետության դրամ:

 

2.Վահագն Ավետիքի Նազարյանի հետ կնքել հողի օտարման պայմանագիր:

 

3.Ընդլայնման հետևանքով առաջացած 1.45 հա մակերեսով հողամասին հասցեն թողնել նույնը՝ համայնք Ծաղկաձոր, Սարալանջի փողոց թիվ 12/1:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արա Մեսրոպյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner