Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ մասով, հիմք ընդունելով Անդրանիկ Հրաչյայի Խանսանամյանի դիմումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում հողամասի նպատակային նշանակության փոփոխության, հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական լուծումների փոփոխության, չի փոփոխվում գլխավոր հատակագծով սահմանված կառուցապատման հերթականությունը, հողամասը չի առնչվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերին,չի գտնվում օրեսնդրությամբ սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքում, նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դասակարգմամբ բարձր և բարձրագույն ռիսկայնության օբյեկտների կառուցման համար, նախատեսված չէ պետական բյուջեի(այդ թվում` պետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային) միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ օբյեկտների կառուցման համար՝
1.Անդրանիկ Հրաչյայի Խանսանամյանին սեփականության իրավունքով պատկանող , մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր,Վ.Հարությունյան փողոց թիվ 2/12 հասցեում գտնվող 0,2 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից փոփոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման:
2. Նշված փոփոխությունը կատարել նաև Ծաղկաձոր համայնքի կադաստրային քարտեզում: