|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
05 հոկտեմբերի 2022 թվականի N 930 |
ՎԱԴԻՄ ՋԱՆԻԲԵԿԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆԱՍՆԱԳՈՄԻՆ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի , <<Հողային օրենսգրքի>> 64 -րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշումը,1992թվականի մարտի 24-ի Մեղրաձորի կոլտնտեսության լուծարման հանձնաժողովի նիստի N 2 արձանագրության որոշման քաղվածքը, չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանքը և Վադիմ Հայրապետյանի դիմումը` ո ր ո շ ու մ եմ. 1․Քաղաքացի՝ Վադիմ Ջանիբեկի Հայրապետյանին 1992 թվականին Մեղրաձորի կոլտնտեսության լուծարային հանձնաժողովի նիստի թիվ 2 արձանագրության 3 որոշման քաղվածքի վաճառված անասնագոմի սպասակման համար առաձնացված 0.05914 հա հողամասի հիմքերը համարել վերականգնված։ 2. Քաղաքացի՝ Վադիմ Ջանիբեկի Հայրապետյանին անասնագոմի պահպանման և սպասարկման համար հատկացված 0.05914հա / 07-045-0353-0036/՝հողամասը ընգրկված չէ 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, չի հակասում քաղաքաշինական նորմերին և որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը: 3. Քաղաքացի՝ Վադիմ Ջանիբեկի Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող անասնագոմին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ Ծաղկաձոր համայնք գյուղ Մեղրաձոր Թեժառույք 15 հասցեն: 4. Սույն որոշումն ուժի մեջ մտնում ստորագրման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|