Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ`
Ծաղկաձոր համայնքին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 11082017-07-0053), մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Սարալանջի 2-րդ փողոց թիվ 2/1 հասցեում գտնվող 0.227 հա մակերեսով հողամասի բաժանման հետևանքով առաջացած 0,1121 հա մակերեսով հողամասին (համաձայն բաժանման հատակագծի) տրամադրել հասցե՝ մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Սարալանջի 2-րդ փողոց թիվ 2/2, իսկ մնացած` 0,1149 հա մակերեսով հատվածի հասցեն թողնել նույնը՝ մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Սարալանջի 2-րդ փողոց, թիվ 2/1: