Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ և 7-րդ ենթակետերով՝
1. Արմենուհի Արտաշեսի Չոբանյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Ծաղկաձոր համայնք, Սարալանջի փողոց թիվ 55 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 12022021-07-0091, կադաստրային ծածկագիր՝ 07-005-0023-0297) 0,286 հա մակերեսով հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողամասին և հողամասի վրա ամրակայված 1518,41 քմ ընդհանուր մակերեսով շինություններին կից՝ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Սարալանջի փողոց թիվ 55/3 հասցեում գտնվող, 0,01960 հա մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողամասը :
2. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 2 060 705 (երկու միլիոն վաթսուն հազար յոթ հարյուր հինգ) ՀՀ դրամ: