Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով և հիմք ընդունելով Վալերի Պետրոսովի դիմումը՝
1. Ծաղկաձոր համայնքի բնակիչ Վալերի Պետրոսովին տալ համաձայնություն, որպեսզի Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից իր ընտանիքին 2004 թվականի հունիսի 30-ի անշարժ գույքի նվիրաբերության պայմանագրով, որպես նվիրաբերություն տրամադրված,քաղաք Ծաղկաձոր, Կայծակ Անդրեասի փողոց, շենք 13, թիվ 7 հասցեում գտնվող բնակարանը գրավադրվի,իսկ վարկային պարտավորությունների չկատարման դեպքում օրենքով սահմանված կարգով գույքը օտարել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: