Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածով՝
1. Ուժը կորցրած ճանաչել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2013 թվականի հոկտեմբերի 24-ի <<Համայնքային սեփականություն համարվող գույքն անհատույց օգտագործման տրամադրելու մասին>> թիվ 78 որոշումը:
2. Ուժը կորցրած ճանաչել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2014 թվականի հունիսի 13-ի <<Համայնքային սեփականություն համարվող գույքն անհատույց օգտագործման տրամադրելու մասին>> թիվ 46 որոշման 2-րդ հավելվածի 54, 59, 88, 89, 90 կետերը:
3. Ուժը կորցրած ճանաչել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2015 թվականի օգոստոսի 17 -ի <<Ծաղկաձոր համայնքի սեփականություն համարվող աղբամանները <<Ծաղկաձոր կոմունալ տնտեսություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման տրամադրելու մասին>> թիվ 46 որոշումը:
4. Ուժը կորցրած ճանաչել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2017 թվականի հունիսի 16 -ի <<Ծաղկաձոր համայնքի սեփականություն համարվող աղբամանները <<Ծաղկաձոր կոմունալ տնտեսություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման տրամադրելու մասին>> թիվ 40 որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: