Այսօր: Չորեքշաբթի, 27 Օգոստոսի 2025թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
25.08.25 Շնորհավորանք՝ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ:
Ծաղկաձոր համայնքի հարգելի’ բնակիչներ, սիրելի՛ հայրենակիցներ,Այսօր մենք միասին նշում ենք մեր նորագույն պատմության ամենակարևոր էջերից մեկը՝ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրը։1990 թվականի օգոստոսի 23-ին մեր ժողովուրդը հստակ ու վճռական կամք հայտնեց ունենալ անկախ և ազատ հայրենիք։ Այդ փաստաթուղթը դարձավ մեր պետականության վերածննդի հիմքը և ճանապարհ բացեց դեպի ինքնիշխան Հայաստանի կայացումը։Այսօր մենք պարտավոր ենք արժևորել ու պահպանել մեր անկախությունը, ամրացնել մեր պետությունը, զորացնել բանակը, խթանել կրթությունն ու զարգացնել համայնքները։ Անկախությունը ոչ միայն նվեր է, այլև ամենօրյա պատասխանատվություն մեզանից յուրաքանչյուրի համար։ Թող այս օրը հիշեցնի մեզ, որ միասնականությամբ ու աշխատասիրությամբ ... Մանրամասն
06.08.25 Էլեկտրամատակարարման վերաբերյալ հայտարարություն:
Ծաղկաձոր քաղաքի հարգելի’ բնակիչներ,
📢Տեղեկացնում ենք, որ Ծաղկաձոր քաղաքի Պահլավունյաց փողոցում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է էլեկտրամատակարարման մալուխը, ինչի հետևանքով ընդհատվել է էլեկտրամատակարարումը։
📌Վաղ առավոտյան կսկսվեն վերականգնողական աշխատանքները, և էլեկտրամատակարարումը կվերականգնվի հնարավորինս կարճ ժամանակում։
Հարգելի’ բնակիչներ, պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը։
28.07.25 Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի շնորհավորանքը Վարդավառի կապակցությամբ:
Ծաղկաձոր համայնքի սիրելի’ բնակիչներ, հարգելի’ հայրենակիցներ,Վարդավառն ի վերուստ տրված այն տոնն է, երբ ջուրը դառնում է օրհնություն, իսկ ժպիտը՝ մաքրության ուղերձ։ Այս օրն առանձնահատուկ է՝ և՛ մեր հոգևոր արմատներով, և՛ մեր ազգային ավանդույթներով։Թող Վարդավառի ջերմությունը լցնի ձեր օջախները սիրով ու բարիքով, իսկ սուրբ ջրերի շաղախը՝ մաքրի ամեն մտահոգություն ու հոգս։Մաղթում եմ, որ այս տոնական օրը կրկին ծաղկի մեր բակերում ու փողոցներում, միավորի սերունդներին՝ փոխանցելով մեր ժառանգության հարստությունը։Ծաղկաձոր համայնքը միշտ եղել է գունեղ տոների, մարդաշատ օրերի ու բարի հիշողությունների վայր։ Թող այս Վարդավառը ևս դառնա մի նոր, լուսավոր էջ մեր համայնքի կյանքում։Խաղաղությունն ու սերը բոլորիս ։Հարգանքով՝Ծաղկաձոր ... Մանրամասն
18.07.25 «Rise Up Tsaghkadzor» փառատոնի գերշքեղ մեկնարկը տրված է:
«Rise Up Tsaghkadzor» փառատոնի գերշքեղ մեկնարկը տրվեց հուլիսի 18-ին, և մենք շարունակում ենք տոնական մթնոլորտը նաև այսօր՝ հուլիսի 19-ինԾաղկաձոր, Օրբելի եղբայրներ փողոցԱհա այսօրվա հագեցած օրակարգը՝ 14:30-14:50 – Ներսես Ավետիսյան՝ բացման խոսք 15:00-15:50 – DJ Mill 16:00-17:00 – «Coffee Rave» անվճար սուրճ «Coffee House»-ում 17:00-18:00 – Վեդի Ալկո «Wine Rave» 18:00 – Ներսես Ավետիսյան՝ բացման խոսք 18:00-19:00 – «Kami Friends» 19:00-20:00 – «Hayat Project» 20:00-20:20 – «Quest»-ի խաղարկություն՝ Ներսես Ավետիսյանի կողմից 20:20-21:00 – «Hayat Project» ... Մանրամասն
17.07.25 «Rise Up Tsaghkadzor» փառատոնի ժամային գրաֆիկը:
Ծաղկաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ և հյուրեր,Ներկայացնում ենք «Rise Up Tsaghkadzor»փառատոնի ժամային գրաֆիկը՝ Հուլիսի 18-ին՝15:00 - Բացման արարողություն15:20-15:40 - Ներսես Ավետիսյան՝ բացման խոսք15:00-15:50 - DJ Extazy16:00-16:30 - «Sargsyan Wine» հյուրասիրություն16:30-16:50 - DJ17:00-17:30 - «Bever Rave»17:30-18:30 - «Ijevan Rave»18:30-18:50 - Ներսես Ավետիսյան՝ համերգային ծրագրի բացման խոսք19:00-19:45 - «Im Project»19:45-20:15 - «379 Show»20:15-21:00 - «Im Project»21:00-22:00 - Իվետա Մուկուչյան22:00-23:00 - Արամ MP323:00 - Ներսես Ավետիսյան՝ փակման խոսք Հուլիսի 19-ին՝14:30-14:50 - Ներսես Ավետիսյան՝ ... Մանրամասն
16.07.25 Տեղի ունեցավ «Ուրախ մոլորակ» միջազգային փառատոնի բացման արարողությունը:
Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցավ «Ուրախ մոլորակ» միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, որի մեկնարկը տրվեց Կեչառիս վանական համալիրի բակից։ Փառատոնի մասնակիցները շքերթով քայլեցին Օրբելի եղբայրների փողոց՝ որտեղ էլ մեկնարկեց տոնական համերգային ծրագիրը։ Այս տարի փառատոնն առանձնահատուկ էր՝ նշվում էր «Ուրախ մոլորակ»-ի գործունեության 10-ամյակը։ Միջոցառմանը մասնակցում էին 10 երկրներից ժամանած պատվիրակություններ , ինչը առավել ընդգծեց փառատոնի միջազգային նշանակությունն ու մշակույթների համախմբման գաղափարը։ Տոնական ծրագրի շրջանակում գեղարվեստական գեղեցիկ ելույթով հանդես եկան նաև Ծաղկաձորի մանկական արվեստի դպրոցի պարային բաժնի սաները՝ փառատոնին հաղորդելով ևս մի գեղեցիկ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Զբաղվածության ծրագիր
Ծաղկաձոր քաղաքի ասֆալտապատման աշխատանքներ
Ծաղկաձոր
Զբաղվածության ծրագիր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner