Այսօր: Շաբաթ, 21 Սեպտեմբերի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.09.24 ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
 Սիրելի’ աշակերտներ, ուսանողներ,հարգելի մանկավարժներ և ծնողներ,շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ Բոլոր ժամանակներում գիտելիքը եղել է ժողովրդի ամենամեծ հարստությունը և պետականության պահպանման ամենահուսալի երաշխավորը։ Գիտելիքն անգնահատելի արժեք է։ Միայն սովորելով, գիտելիքների լուրջ պաշար ձեռք բերելով հնարավոր կլինի իրականացնել պատանեկան երազանքներից բխող բարձր նպատակները։ Այժմ այս ամենն առավել կարևոր է , քանի որ բանիմաց անհատն է դառնում հասարակության շարժիչ ուժը:Սիրելի՛ առաջին դասարանցիներ և առաջին կուրսեցիներ, առանձնահատուկ ուզում եմ ձեզ մաղթել խաղաղ ընթացք ձեր կյանքի այս նոր փուլում, որտեղ պետք է սովորեք, գիտելիք ու փորձ ձեռք բերեք և հարստացնեք մեր հանրության մտավոր ... Մանրամասն
05.08.24 Ընթացիկ լուսանկարներ Ծաղկաձոր համայնքում սուբվենցիոն և պետական ծրագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից
✅Ընթանում են Ծաղկաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները:
✅Ընթանում են Ծաղկաձոր քաղաքի Խ.Կեչառեցու փողոցում կոյուղու և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքները:
✅Ընթանում են Մհեր Մկրտչյան և Չարենցի փողոցների հենապատերի վերակառուցման աշխատանքները ։
✅Ընթանում են Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրներ փողոցի մայթերի բազալտե սալիկապատման աշխատանքները։
29.07.24 Օգոստոսի 1-ից գործարկվելու է քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային հարթակ:
Ծաղկաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 1-ից քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման ողջ գործընթացը hանրապետության 4 մարզերում իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակում։Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում կառուցապատում իրականացնելիս համայնքի ղեկավարի կողմից տրամադրվող քաղաքաշինական փաստաթղթերը ստանալու համար անհրաժեշտ է էլեկտրոնային դիմում ներկայացնել urban.e-gov.am հարթակի միջոցով։ Ուստի պետք է ձեռք բերել նույնականացման կամ բջջային նույնականացման քարտ։Քաղաքացիները, կազմակերպությունները կամ նրանց կողմից լիազորված անձինք կարող են էլեկտրոնային համակարգում հետևել իրենց դիմումի ընթացքին։ Գործընթացի բոլոր մասնակիցների՝ պետական ... Մանրամասն
24.07.24 Ծաղկաձոր համայնքում սուբվենցիոն և պետական ծրագրերի շրջանակներում կատարվում են աշխատանքներ
🎞️Ընթացիկ լուսանկարներ Ծաղկաձոր համայնքում սուբվենցիոն և պետական ծրագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից📸
✅Ընթանում են Ծաղկաձոր քաղաքի Խ.Կեչառեցու փողոցում կոյուղու և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքները:
✅Ընթանում են Մհեր Մկրտչյան և Չարենցի փողոցների հենապատերի վերակառուցման աշխատանքները ։
✅Ընթանում են Ծաղկաձոր քաղաքի Խաչատուր Կեչառեցի փողոցի մայթերի բազալտե սալիկապատման աշխատանքները։
✅Ավարտվել են Արտավազ բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքները:
✅Ավարտվել են Արտավազ բնակավայրի 3-րդ փողոցի շարունակելի հատվածի ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները:
✅Ընթանում են Ծաղկաձոր համայնքի լուսավորության համակարգի արդիականացման աշխատանքները:
23.07.24 Հանդիպում՝ Ծաղկաձորի համայնքապետարանի և քաղաքի խոշոր կառուցապատողների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Երեկ Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանդիպում՝ համայնքապետարանի և քաղաքի խոշոր կառուցապատողների ներկայացուցիչների մասնակցությամբ:Հանդիպման ընթացքում քննարկվեցին շինարարությունների կազմակերպման և քաղաքաշինական նորմերին վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ շինհրապարակի կահավորման և համապատասխանեցումը նորմերին, ծանր տեխնիկայի քաշի սահամանափակման, շինաշխատանքների ընթացքում համայնքային տարածքների օգտագործման և բարեկարգման, հողի տեղափոխման երթուղու և լիցքի թույլտվության ու համաձայնեցման համայնքապետարանի հետ, ճանապարհների և այլ ենթակառուցվածքների վնասման դեպքում՝ վերականգնման կամ փոխհատոււցման, ցանկացած ոչ աշխատանքային օրվա ընթացքում ծանր շինտեխնիկայի տեղաշարժման ... Մանրամասն
17.07.24 Գործարկվել է bnakavayr.am հարթակը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից գործարկվել է bnakavayr.am հարթակը։ Այն ծառայում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի հանրայնացման և ծրագիրը շահառուներին մատչելի ներկայացնելուն։ Հարթակում ներկայացված են տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի մանրամասները, անհրաժեշտ պայմանները, դիմելու կարգը, ինչպես նաև՝ մանրամասն տեղեկատվություն բոլոր այն բնակավայրերի վերաբերյալ, որտեղ ծրագրի շրջանակներում բնակարան գնելու կամ կառուցելու դեպքում պետությունը տրամադրելու է արտոնյալ աջակցություն։ Հարթակում ինտերակտիվ քարտեզի և բնակավայրերի մասին առանձին էջերի միջոցով ներկայացված են աջակցության ծրագրում ընդգրկված ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Զբաղվածության ծրագիր
Ծաղկաձոր քաղաքի ասֆալտապատման աշխատանքներ
Ծաղկաձոր
Զբաղվածության ծրագիր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner