Այսօր: Հինգշաբթի, 21 Սեպտեմբերի 2023թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2023,Սեպտեմբեր 18 - Հոկտեմբեր 5
ԷԼԻՏԱՐ ՏԵՍԱԿԻ ՍԵՐՄԵՐ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2023,Սեպտեմբեր 12 - Նոյեմբեր 30

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
08.09.23 Հանդիպում պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող մինչև 35 տարեկան կանանց, ինչպես նաև արական սեռի պահեստազորայինների հետ
Այսօր Ծաղկաձորի համայնքապետարանի շենքում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող մինչև 35 տարեկան կանանց, ինչպես նաև արական սեռի պահեստազորայինների հետ:
Քննարկվեցին ՀՀ զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու, ինչպես նաև կանանց նորաստեղծ գումարտակում զինվորական ծառայության անցնելու վերաբերյալ հարցեր, զինծառայողներին տրվող սոցիալական երաշխիքները, արտոնությունները և ծառայությանն առնչվող բոլոր մանրամասները:
01.09.23 Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ
 Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ,հարգելի մանկավարժներ և ծնողներ,շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ Բոլոր ժամանակներում գիտելիքը եղել է ժողովրդի ամենամեծ հարստությունը և պետականության պահպանման ամենահուսալի երաշխավորը։ Գիտելիքն անգնահատելի արժեք է։ Միայն սովորելով, գիտելիքների լուրջ պաշար ձեռք բերելով հնարավոր կլինի իրականացնել պատանեկան երազանքներից բխող բարձր նպատակները։ Այժմ այս ամենն առավել կարևոր է , քանի որ բանիմաց անհատն է դառնում հասարակության շարժիչ ուժը:Սիրելի՛ առաջին դասարանցիներ և առաջին կուրսեցիներ, առանձնահատուկ ուզում եմ ձեզ մաղթել խաղաղ ընթացք ձեր կյանքի այս նոր փուլում, որտեղ պետք է սովորեք, գիտելիք ու փորձ ձեռք բերեք և հարստացնեք մեր հանրության մտավոր ներուժը, ... Մանրամասն
29.08.23 «Արեստը մէ կըդոր հած է» մշակութային ժառանգության պահպանմանը նվիրված միջոցառում
Օրերս Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի «Սամվել Մուրադյանի անվան Մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ը կազմակերպել էր «Արեստը մէ կըդոր հած է» միջոցառումը, որը նվիրված էր Եվրոպական ժառանգության պահպանման օրերին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման կոնվենցիայի ընդունման 20-ամյակին:Առանձին տաղավարներով ներկայացված էին Մեղրաձորում երբևէ եղած արհեստները՝ նալբանդություն, դարբնություն, բրդի նախնական մշակման եղանակները, դարբնություն, ասեղնագործության բազմաթիվ տեսակներ, խսիրագործություն, գդալաշինությունը՝ որպես փայտամշակման առանձին ճյուղ։ Այդ բոլոր արհեստներից հնագույն նմուշներ և դրանց առնչվող գործիքակազմը ցուցադրության էին ներկայացրել վարպետների ժառանգները։ ... Մանրամասն
21.08.23 Աշխատանքային խորհրդակցություն
Այսօր՝ օգոստոսի 21-ին, Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցություն:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համայնքային խնդիրները և դրանց կատարման հնարավորությունները:
Անդրադարձ եղավ հանձնարարականներին, կատարված աշխատանքներին և տրվեցին նոր հանձնարարականներ:
17.08.23 Հիմնանորոգվում է Աղավնաձոր բնակավայրի խմելու ջրի խողովակները և կառուցվում ջրավազան

Ծաղկաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ,

Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Ծաղկաձոր համայնքում մեկնարկել է Աղավնաձոր բնակավայրի խմելու ջրի խողովակների հիմնանորոգման և ջրավազանի կառուցման աշխատանքները: Նախատեսվում է շուրջ 1300մ երկարությամբ ջրագծի կառուցում,ջրի որակը ավելի բարձրացնելու նպատակով տեղադրվել է զտման համակարգ, կառուցվելու է նաև ջրավազան: Ծրագրի իրականացման արդյունքում լուծվելու է բնակավայրի խմելու ջրի խնդիրը:

Ծրագիրն ընդգրկված է 2023թ. սուբվենցիոն փաթեթում՝ ընդհանուր 23 000 000 դրամ արժողությամբ, որից 60%-ը պետական բյուջեի ներդրման չափն է, 40%-ը ՝ համայնքի ներդրումը: Ծրագրի ավարտը նախատեսվում է 2023թվականի սեպտեմբեր ամսին:

15.08.23 Հանդիպումներ ՀՀ պաշտպանության նախարարոթյան ներկայացուցիչների հետ

Զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու, ինչպես նաև կանանց նորաստեղծ գումարտակում զինվորական ծառայության անցնելու վերաբերյալ բացատրական և քարոզչական աշխատանքներ իրականացնելու, զինծառայողներին տրվող սոցիալական երաշխիքները, արտոնությունները և ծառայությանն առնչվող բոլոր մանրամասները ներկայացնելու նպատակով 2023 թվականի սեպտեմբերի 8-ին ժամը 14:00-ին Ծաղկաձորի համայնքապետարանի շենքում տեղի կունենա հանդիպում՝ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող մինչև 35 տարեկան կանանց, ինչպես նաև արական սեռի պահեստազորայինների հետ: 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ շահագրգիռ անձանց առաջարկում ենք մասնակցել հանդիպումներին։

 

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Զբաղվածության ծրագիր
Ծաղկաձոր քաղաքի ասֆալտապատման աշխատանքներ
Ծաղկաձոր
Զբաղվածության ծրագիր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner