Այսօր: Կիրակի, 16 Հունիսի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 125-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հուլիսի 2022 թվականի N 125-Ն

ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 38․1-րդ հոդվածով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված որոշումները պաշտոնական հրապարակում չեն ստացել՝

1․ Չեղյալ Ճանաչել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 15-ի <<Ծաղկաձոր համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները սահմանելու մասին>> թիվ 48-Ն որոշումը։

2․ Չեղյալ Ճանաչել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 15-ի <<Ծաղկաձոր համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները սահմանելու մասին>> թիվ 49-Ն որոշումը։

3․ Չեղյալ Ճանաչել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 15-ի << Ծաղկաձոր համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու չափորոշիչները սահմանելու մասին>> թիվ 50-Ն որոշումը։ 

4․ Չեղյալ Ճանաչել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 15-ի << Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին>> թիվ 51-Ն որոշումը։ 

5․ Չեղյալ Ճանաչել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 15-ի <<Ծաղկաձոր համայնքի վարչական տարածքում աղբահանության իրականացման և սանիտարական մաքրման կարգը և սխեման հաստատելու մասին>> թիվ 52-Ն որոշումը։

6․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ 


Կողմ -9

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՅՈՒՐԱ

ՄԵԼՈՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԲԱԲԱՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՈՒՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner