Այսօր: Կիրակի, 16 Հունիսի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
 

Համայնքի ղեկավար ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Նարեկ Ռուբիկի Հարությունյանը ծնվել է 1986թ. նոյեմբերի 12-ին, Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում: 

1993-2003թթ. սովորել է Մեղրաձորի միջնակարգ դպրոցում: 2003-2009թթ. սովորել և ավարտել է Երևանի Պետական Համալսարանի <<Միջազգային հարաբերություններ>> ֆակուլտետի <<Քաղաքագիտություն>> բաժինը:

2004-2006թթ. ծառայել է ԼՂՀ զինված ուժերում: 2009-2011թթ. աշխատել է Կոտայքի մարզի Մեղրաձորի գյուղապետարանում՝ որպես 2-րդ կարգի մասնագետ: 2012-2014թթ. աշխատել է <<Մեղրաձոր Գոլդ>> ՍՊԸ-ում՝ որպես ինժեներ հաշվառող, ապա՝ տեղամասի պետ և բաց հանքի պետի տեղակալ:

2015-2016թթ. ծառայության է անցել ՀՀ ոստիկանությունում՝ որպես Ոստիկանության Հրազդանի բաժնի ՀՈԲ տեսուչ: 2017թ. մարտ ամսից մինչև 2017թ. հուլիս ամիսները, աշխատել է <<Մեղրաձոր Գոլդ>> ՍՊԸ-ում՝ որպես լեռնային վարպետ:

2017 թ. դեկտեմբերի 18-ից մինչև 2020 թ. աշխատել է Մեղրաձոր համայնքի ղեկավարի տեղակալ:

2020թ. փետրվարի 04-ից նշանակվել է Մեղրաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

2021թ. դեկտեմբերի 20-ին ստանձնել է Ծաղկաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը:

Ամուսնացած է, ունի 3 որդի:

 

Կոնտակտային տվյալներ

Հեռախոս՝ Աշխ հեռ. +37460703000
Էլ. փոստ՝tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Գրել նամակ՝

Ընդունելություն

Քաղաք Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ9

Յուրաքանչյուր երեքշաբթի 10:00-17:00-ը:

Գրանցվել առցանց

Նախընտրական ծրագիր

Անվանում Փաստաթղթեր

Ստացած ձայների քանակը

2061

Լիազորությունների

Սկիզբ՝20/12/2021
Ավարտ՝20/12/2026

Կուսակցություն

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner